Այցելություն Մագելան քարանձավ



Ուզու՞մ ես լրացնել ադրենալինի պաշարը, ձգտում ես տեսնել այն ինչը հասանելի է քչերի՞ն, ուրեմն դու քարանձավային արկածների կարիք ունես։
Մագելանը՝ Հայաստանի մեծությամբ 2-րդ քարանձավն է։ Ընդհանուր երկարությունը 1700մ։ Զբոսաշրջային երթուղին 350մ է ներառում՝ սրահներ, հետաքրիր և անսովոր տեսարաններ, 0,5 մ բարձրությամբ սողանցքներ։  Քարանձավի ներսում օդի ջերմաստճանը ամբողջ տարին 8-10 ֯C։ Այցի տևողությունը կախված մասնակիցների քանակից տևում է 1ժ 30ր-ից մինչև 3ժ 30ր։ 
Մագելան քարանձավը այցելելիս մենք հնարավորություն կունենանք այցելելու՝ 

  • Նորավանք վանական համալիրը (XIII-XIVդդ)
  • Արենի գինու գործարան
  • Խոր Վիրապ (642 թ.)

Էկսկուրսիային խստագույնս չի թույլատրվում մասնակցել՝  աստմա, էպիլեպսիա և կլաուստրաֆոբիա ունեցող անձանց։

    Անհրաժեշտ է ունենալ՝

    • Հարմարավետ հագուստ(հնարավոր է շատ կեղտոտվի կամ պատռվի)
    • Հարմարվետ սպորտային կամ զինվորական կոշիկներ
    • փոխնորդ հագուստ և կոշիկներ
    • փոքր ուսապարկ
    • դեղարկղ,
    • մեկօրյա սնունդ և 1լ. ջուր



      Տուրի Ծրագիր

        08։00 Մեկնարկ քաղաք Երևանից
        08։30 Այցելություն «Խոր Վիրապ» վանական համալիր 
         11։00 Այցելություն  «Նորավանք» Վանական համալիր
         12։00 Այցելություն «Մագելան» քարանձավ  
        16։00 Գինու Համտես Արենիում
         19։00 Վերադարձ երևան 

    Մեկնաբանեք Facebook -ի միջոցով