Ուզու՞մ ես լրացնել ադրենալինի պաշարը, ձգտում ես տեսնել այն ինչը հասանելի է քչերի՞ն, ուրեմն դու քարանձավային արկածների կարիք ունես։
Մագելանը՝ Հայաստանի մեծությամբ 2-րդ քարանձավն է։ Ընդհանուր երկարությունը 1700մ։ Զբոսաշրջային երթուղին 350մ է ներառում՝ սրահներ, հետաքրիր և անսովոր տեսարաններ, 0,5 մ բարձրությամբ սողանցքներ։ Քարանձավի ներսում օդի ջերմաստճանը ամբողջ տարին 8-10 ֯C։ Այցի տևողությունը կախված մասնակիցների քանակից տևում է 1ժ 30ր-ից մինչև 3ժ 30ր։
Մագելան քարանձավը այցելելիս մենք հնարավորություն կունենանք այցելելու՝
- Նորավանք վանական համալիրը (XIII-XIVդդ)
- Արենի գինու գործարան
- Խոր Վիրապ (642 թ.)
Էկսկուրսիային խստագույնս չի թույլատրվում մասնակցել՝ աստմա, էպիլեպսիա և կլաուստրաֆոբիա ունեցող անձանց։
Անհրաժեշտ է ունենալ՝
- Հարմարավետ հագուստ(հնարավոր է շատ կեղտոտվի կամ պատռվի)
- Հարմարվետ սպորտային կամ զինվորական կոշիկներ
- փոխնորդ հագուստ և կոշիկներ
- փոքր ուսապարկ
- դեղարկղ,
- մեկօրյա սնունդ և 1լ. ջուրՏուրի Ծրագիր
08։00 Մեկնարկ քաղաք Երևանից 08։30 Այցելություն «Խոր Վիրապ» վանական համալիր 11։00 Այցելություն «Նորավանք» Վանական համալիր 12։00 Այցելություն «Մագելան» քարանձավ 16։00 Գինու Համտես Արենիում 19։00 Վերադարձ երևան

Մեկնաբանեք Facebook -ի միջոցով